ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ տարածքում համագործակցության հարցերով խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Խորհրդակցության մասնակիցները քննարկել են միջոցները՝ ուղղված տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ միության ինստիտուտների ամրապնդմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկն ու տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: