Սլովակիայի հյուսիսային մասում Վրուտկի քաղաքի տարրական դպրոցներից մեկում տեղի է ունեցել հրաձգություն: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, հայտնել է Սլովակիայի ռադիոն՝ վկայակոչելով երկրի ոստիկանությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ կրակոցներն արձակել է մի տղամարդ, ում անունը չի հաղորդվում: Նա գնդակահարել է դպրոցի աշխատակիցներից մեկին: Օպերատիվորեն դեպքի վայր հասած ոստիկանական պարեկները հարձակվողի դեմ հաշվեցուցակային զենք են կիրառել: Հատուկ գործողության ժամանակ հանցագործը մահացել է: Տեղի ունցածի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:





























