Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վստահ է, որ Մոսկվայում խոսում են միայն ու միայն Վրաստանում իրականացված բարեփոխումների հաջողությունների մասին:
«Մեր թշնամին նույնիսկ ամենասարսափելի երազում չէր կարող պատկերացնել, թե վրացիները կապացուցեն, որ հետ չեն մնալու կայսերական տարածքից, եւ ամենուր` եւ նախկին կայսրության ստրկացված պետություններում, եւ կայսրության հենց մայրաքաղաքում կխոսեն վրացական բարեփոխումների ու հաջողությունների մասին»,- փոխանցում է «Գրուզիա Online»-ը:
«Նավթ ու գազ չունեցող երկիրը կարողացավ կառուցել այնպիսի քաղաք, ինչպիսին Բաթումին է: Վրաստանը կարողացավ մեծացնել պաշտպանության մակարդակը, հաղթահարել ամեն ինչ` տնտեսական եւ էներգետիկ էմբարգոներ, աշխարհի ամնեախոշոր եւ ամենաանողջամիտ պետության կողմից ամեն սադրանք եւ ճնշում, բայց, միունույն է, չկոտրվեց»,- հայտարարել է Սահակաշվիլին:





























