Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 11-ին, ժամը 18։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի տներից մեկի տանիքը քամու հետեւանքով պոկվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան բակում գտնվող զրուցարան-տաղավարի մետաղյա տանիքն ամբողջությամբ (մոտ 40 քմ) պոկվել եւ ընկել է արտաքին լուսավորման սյան լարերի վրա. տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարները հեռացրել են տանիքը։