ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Լի Սոնգ Գվոնն ամփոփել է երկու տարվա արդյունքները ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի առաջին գագաթնաժողովից հետո, երբ հանդիպեցին Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը: Նախարարը երկու երկրների հարաբերությունները որպես անհույս է որակել, գրում է «Կոմերսանտ» -ը:

«ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարելավման հույսերը, որոնք երկու տարի առաջ սավառնում էին օդում եւ գրավում էին համընդհանուր ուշադրությունը, անհույսության են վերադարձել, որը բնութագրվում է աճող վատթարացմամբ: Կորեական թերակղզում խաղաղության եւ բարգավաճման հետ կապված լավատեսության նույնիսկ փոքրիկ ճառագայթը թաղվել է մղձավանջի մեջ»,- նշվում է արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ, որը մեջբերում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում: Բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները համատեղ փաստաթուղթ էին ստորագրել, որի համաձայն ԿԺԴՀ-ն ապամիջուկայնացման պարտավորություններ ստանձնեց՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների: 2020 թվականի հունվարին ԿԺԴՀ-ն հայտարարեց, որ այլեւս մտադրություն չունի հետեւել ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, այդ թվում՝ միջուկային փորձարկումների կասեցման եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ: Հյուսիսային Կորեայի իշխանությունները կարծում են, որ Վաշինգտոնն անտեսել է միջուկային բանակցությունների անցկացման վերջնաժամկետը: