2019-ին ՀՀ վարչապետի ապարատը հաստատել է 11 ծրագիր եւ 49 միջոցառում:Այս մասին հունիսի 12-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան:
Սակայն, նրա խոսքով, սփյուռքի նախարարության լուծարումից եւ հանրապետության վարչապետի աշխատակազմին առընթեր սփյուռքի գրասենյակի ստեղծումից հետո կառավարության ղեկավարի ապարատի շրջանակներում եւս 2 ծրագիր եւ 7 միջոցառում է ներառվել:
Արդյունքում, վարչապետի ապարատն իրականացրել է 10 ծրագիր եւ 53 միջոցառում:
«Դրանց իրականացման համար ծախսվել է 14 միլիարդ 507 միլիոն 99 հազար դրամ»,- ասաց Աղաջանյանը:





























