Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքին հարսնացուի քրոջ` Պիպիի հայտնվելն իսկական աժիոտաժ էր առաջացրել: Նրան շատերը համարել էին շատ գեղեցիկ եւ կանացի, իսկ շատ լրատվամիջոցներ նույնիսկ գրեցին, թե նա  Քեյթից «խլեց» հարսանիքը եւ ողջ ուշադրությունն իր վրա բեւեռեց:

Նման գեղեցիկ աղջիկը չէր կարող աննկատ մնալ, եւ վերջերս Պիպին պոռնոմագնատ Սթիվեն Հիրշից ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել:  Ի դեպ, որպես հոնորար առաջարկվել է բավականին կարգին գումար` 5 մլն դոլար միայն մեկ բաց տեսարանի համար: Ընդ որում` զուգընկերոջը կարող է հենց նա ընտրել: Ի դեպ, եթե Պիպին համոզի իր եղբայր Ջեյսին իրեն ընկերակցել, ապա նա կստանա մեկ միլիոն դոլարը:

Սակայն, նշվում է, որ աղջիկն այնքան էլ շատ փողի կարիք չունի, եւ պոռնոմագնատի առաջարկությունը, ամենայն հավանականությամբ, կմերժվի: