Ավստրալիայի կառավարությունը հրատապ միջոցներ է ձեռնարկում` կանխելու երիտասարդ բնիկների` աբորիգենների մոտ ինքնասպանությունները:

Երկրի արեւմտյան հատվածում`Քիմբեռլիի շրջանում, անցյալ տարվա վերջից ինքնասպանությունների եւ սեփական մարմնին ֆիզիկական վնասվածքներ հասցնելու դեպքերի կտրուկ աճ է գրանցվել: Միջին հաշվարկներով` շաբաթական մեկ անձ է ինքնասպանություն գործում:

Հատուկ պետական ծրագիրը վերանայում է միջոցների տրամադրումը երիտասարդների հոգեբանական, կրթական եւ մասնագիտական օգնության համար:

Աբորիգենների իրավունքների համար պայքարողները մտադիր են քննարկել բնիկների շրջանում աճող ինքնասպանությունների խնդիրը հուլիսին տեղի ունենալիք հատուկ գագաթաժողովի ժամանակ: