Բելառուսում չեղյալ են հայտարարել մայիսի 30-ին Մինսկի սպորտի պալատում նախատեսված հումորիստական «ՊրոժեկտորՊերիսՀիլթոն»-ի համերգը: Միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, թե մարզապալատի ղեկավարությունն այլ միջոցառում է նախատեսել այդ օրվա համար:

Ինչպես հայտնի է դարձել բելառուսական Naviny.by պարբերականին, համերգը չեղյալ է հայտարարվել վերեւների հրահանգով, իսկ կազմակերպիչներին բառացի հայտարարել են, թե «նրանք իրենց բաժին կատակներն արդեն արել են»:

Ըստ ամենայնի, իրական պատճառը «ՊրոժեկտորՊերիսՀիլթոն»-ի սուր կատակներն են Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին:

Նշենք, որ հաղորդման վարորղներն են Գարիկ Մարտիրոսյանը, Իվան Ուրգանտը, Սերգեյ Սվետլակովն ու Ալեքսանդր Ցեկալոն: