ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը չի կարծում, որ իրեն բանտարկություն է սպառնում իր հուշագրությունում որեւիցե գաղտնի տեղեկություն հրապարակայնացնելու պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չեմ կարծում, թե դրա համար պատճառներ կան,- CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Բոլթոնը՝ պատասխանելով այն հարցին՝ պատրա՞ստ է արդյոք բանտ գնալ գաղտնի տեղեկությունների հրապարակայնացման համար: - Եվ հեց դա եմ մտադիր ապացուցել»:

«[Սպիտակ տան] Ազգային անվտանգության խորհրդի պատասխանատու աշխատակիցները 4 ամիս շարունակ ուսումնասիրել են հուշագրության ձեռագիրը եւ դրա մեջ գաղտնի տեղեկություններ չեն գտել,- հավելել է Բոլթոնը: - Ես ամենասկզբից իսկ գիտակցում էի, որ գրքում դատողություններ կլինեն, որոնք վեճեր են հարուցելու, բայց միայն այդ ճանապարհն է դեպի ճշմարտություն տանում»: