«Եվրատեսիլ-2011»-ը Դյուսելդորֆում ցույց տվեց, որ գերմանացիներն ունեն սիրտ, հումոր եւ խնդիրներ տեխնիկայի հետ, գրում է Deutsche Welle-ն:

Տեխնիկան քաշեց

Հանդիսականներն այդ երեկո շատ բան չկարողացան լսել: Այն ժամանակ, երբ մի կատարողը բեմում փոխարինում էր մյուսին, կուլիսներում փորձում էին կարգավորել խնդիրները: Դրանց պատճառով հանդիսականները, այդ թվում Գերմանիայում երբեմն չէին կարողանում լսել իրենց հաղորդավարներին: Չլսված բան իր տեխնիկայով եւ ճշգրտությամբ հայտնի երկրի համար:

Ձայների անակնկալ հաշվարկ

Ամենամեծ անսպասելիությունը բերեց ձայների հաշվարկը: Թուրքիան եզրափակիչ չանցավ: Վերջին երկու տասնամյակներում այն եզրափակչի պարտադիր մասնակից էր: Խաղից դուրս մնաց նաեւ Հայաստանը, թեեւ ոչ խորիմաստ «Boom-Boom» երգը լսվում է Դյուսելդորֆի բոլոր անկյուններում: Մի գերմանացի լրագրող` ակնարկելով սփյուռքի հզոր աջակցությունը, կատակել է, ասելով. «Երբ Հայաստանի երգն ուժեղ է, այն առաջին հնգյակում է, երբ թույլ` առաջին տասնյակում»:

Այս անգամ հայուհի Էմմին չկարողացավ անցնել եզրափակիչ:

Գեղեցիկ ժեստ շոուից հետո

Այլ հարց է Ադրբեջանը: Չնայած Ell/Nikki դուետի թույլ երգին, համարի ուժեղ շնորհանդեսն ու թանկարժեք ձեւավորումը ապահովեցին նրանց տեղը եզրափակչում: Էլդարի խոսքով, ցավալի է, որ եզրափակչում չեն տեսնի իրենց ընկերներից շատերին:

Նշենք, որ Էմմին չի անցել եզրափակիչ: Առաջին կիսաեզրափակչի 19 մասնակիցներից եզրափակչում կլինեն Սերբիան, Լիտվան, Հունաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան: