Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին հայտարարել է, թե իր քաղաքական թիմն ունի ռազմավարական ծրագիր, եւ այդ ծրագրի մի մասն է հայրենիք վերադառնալը:

Օկրուաշվիլին «Մաեստրո»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Վրաստան կվերադառնա կուսակցական ծրագրի երրորդ փուլում:

«Այնքան էլ շատ ժամանակ չի մնացել երրորդ փուլի համար: Մենք կստուգենք մեր կուսակցական կառույցների պատրաստականությունը, եւ վերջին փուլում մահացու հարված կհասցնենք իշխանություններին»,- ասել է Օկրուաշվիլին: