Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արեւմտյան թեւը հայտարարել է Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ջենիս Հանին Կալիֆոռնիայի 36-րդ շրջանից ԱՄՆ Կոնգրեսի թեկնածու առաջադրելուն աջակցելու մասին:

ANCA-ի ակտիվիստների հետ հանդիպմանը Հանն իր մտահոգությունն է հայտնել հայ համայնքի խնդիրների վերաբերյալ:

«ANCA-ի աջակցությունը մեծ պատիվ է ինձ համար: Եթե ես ընտրվեմ ու դառնամ կոնգրեսական, խոստանում են աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտրային ներկայացուցչության ստեղծմանը, նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին աջակցելուն»,- ասել է Ջենիս Հանը: