Հայաստանի Հանրային հեռոսւտառադիոնկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը կոչ է արել ողբերգություն չսարքել «Եվրատեսիլ-2011»-ում Էմմիի ձախողումը, ընդհակառակը` աջակցել նրան բարդ իրավիճակում:

«Մենք պետք է աջակցենք նրան, կյանքը շարունակվում է»,- նշել է նա:

Ըստ Հարությունյանի, Հայաստանը «Եվրատեսիլում» անհաջողակ չէ: Ոչ բոլոր երկրներին է հաջողվել մասնակցության կարճ պատմության ընթացքում հայտնվել եզրափակչում, լավագույն տասնյակում:

«Իսկ այն, ինչ տեղի ունեցավ այս տարի, կարող է լինել ցանկացած երկրի հետ»,- նկատել է նա` հիշեցնելով, որ Թուրքիան եւս դուրս մնաց եզրափակչից:

Նշենք, որ իր մասնակցության վեց տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանը դուրս մնաց եզրափակչից: Առաջին կիսաեզրափակչի 19 մասնակիցներից եզրափակչում կլինեն Սերբիան, Լիտվան, Հունաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան: