«Պատվավոր Ոսկե արմավենի» մրցանակի առաջին դափնեկիր, իտալացի Բեռնարդո Բերտոլուչչին Կաննի 64-րդ միջազգային փառատոնը հայտարարել է բացված: Փառատոնի առաջին տոնական երեկոն սկսվել է կարմիր ուղեգորգից:
Կաննի փառատոնը մեկնարկել է Վուդի Ալլենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմով, որի գլխավոր դերակատարներից մեկը Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունին է:
Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը Ռոբերտ դե Նիրոն է:
Մրցութային ծրագրում ներկայացված են 20 ֆիլմեր, հաղթողների անունները հայտնի կդառնա մայիսի 22-ին:




























