«Լուկօյլի» ընկերություններից մեկի ղեկավարի 16-ամյա դուստրը` Վիկտորիա Տեսլյուկն, իսկապես, դաժանաբար սպանվել է:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ հենց նրա աղավաղված դին են հայտնաբերել Մերձմոսկվայում ապրիլի վերջին: Վիկտորիան կորել էր 2011թ. մարտի 26-ին: Նա գնացել էր պարապմունքի, սակայն ուսուցչի տուն չէր հասել:
Հանցագործության դրդապատճառները մասին հայտնի չեն: Պարզվել է, որ աղջիկը մահացել է դաժան մահով, նրա գլխին հարվածել էին քարերով: Մահացածի քիթն ու ծնոտն էր կոտրվել, թափվել էին ատամները, գանգի վրա ութ կոտրվածք էր հայտնաբերվել: Ընդ որում, նրա մոտ գտնվող արժեքավոր իրերը չէին կորել:
Սպանվածի հայրը` Ռոբերտ Տեսլյուկը «Լուկօյլի» ստորաբաժանումներից մեկի ղեկավարն է:


























