Հայաստանի խորհրդարանը օրենք է ընդունել, որով փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության մասին օրենքում:
Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է պարտադիր զինծառայության տարիքի բարձրացումը 18-ից 19-ի:
Դա կապված է Հայաստանում 12-ամյա կրթական համակարգի անցնելու հետ: Կրթական բարեփոխումներից հետո, շատ զինակոչիկներ 18 տարին լրանալու ժամանակ դեռ դպրոցական են լինելու, ուստի օրենքով նախատեսվում է զորակոչի տարիքը հասցնել 19-ի:





























