Անկարայի դատարանը Իսթիքբալ Էթքինին դատապարտել է ցմահ ազատազրկման` նախկին կնոջը` Այշա Փաշալըին սպանելու համար: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն` վկայակոչելով NTV-ին:

Ամուսինը Այշա Փաշալըին դանակահարել է դեկտեմբերին: Դրանից առաջ կինը անհուսորեն փորձում էր ամուսնու բռնություններից ու սպանելու սպառնալիքից պաշտպանվելու համար դիմել ոստիկանություն: