Գիտնականները հայտնեբերել են COVID-19-ի վեց տեսակ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է ախտանշանների ամբողջությամբ, հաղորդում է Sky News-ը։

Բրիտանական հեռուստաալիքը նշում է, որ այդ բացահայտումը կարող է թույլ տալ բժիշկներին պաշտպանել պացիենտներին, որոնք առավել խոցելի են նոր տիպի կորոնավիրուսի նկատմամբ։

Լոնդոնի թագավորական քոլեջի իրականացրած հետազոտությանը մասնակցել է 1600 մարդ կորոնավիրուսի ախտանշաններով։

Չնայած հիմնական ախտանշաններից նշվել են հազը, ջերմությունը հոտի եւ համի կորուստը, որոշ պացիենտների մոտ նկատվել են նաեւ գլխացավ եւ մկանային ցավ, թուլություն, փորլուծություն, շփոթվածության զգացում, ախորժակի կորուստ, հեւոց։

Այդկերպ, գիտնականները եկել են եզրահանգման ախտանշանների վեց կլաստերների գոյության մասին, որոնցից յուրաքանչյուրը յուրահատուկ ազդեցություն է թողնում հիվանդության ընթացքի վրա։

  1. Առանց ջերմության, գրիպի նման վարակ։

Ախտանշաններն են՝ գլխացավ, համի եւ հոտի կորուստ, կոկորդացավ, ցավ կրծքավանդակի շրջանում։

  1. Ջերմությամբ ուղեկցվող վարակ, որը նման է գրիպի։

Ախտանշաններն են՝ գլխացավ, համի եւ հոտի կորուստ, հազ, կոկորդացավ, խռպոտություն, ջերմություն, ախորժակի կորուստ։

3.            Աղեստամոքսային տեսակ։

Ախտանշաններն են՝ գլխացավ, համի եւ հոտի կորուստ, ախորժակի կորուստ, փորլուծությու, կոկորացավ, ցավ կրծքավանդակում, հազի բացակայություն։

  1. Ջերմությամբ ուղեկցվող առաջին մակարդակի ծանր տեսակ։

Ախտանշաններն են՝ գլխացավ, հոտառության կորուստ, հազ, ջերմություն, խռպոտություն, ցավ կրծքավանդակում, թուլություն։

5.            Շփոթվածության զգացումով երկրորդ մակարդակի ծանր տեսակ։

Ախտանշաններն են՝ գլխացավ, համի եւ հոտի կորուստ, ախորժակի կորուստ, հազ, ջերմություն, խռպոտություն, կոկորդացավ, ցավ կրծքավանդակում, թուլություն, մոլորության զգացում, մկանային ցավ։

  1. Երրորդ մակարդակի ծանր տեսակ՝ որովայնային եւ շնչառական։

Ախտանշաններն են՝ գլխացավ, համի եւ հոտի կորուստ, ախորժակի կորուստ, հազ, ջերմություն, խռպոտություն, կոկորդացավ, ցավ կրծքավանդակում, թուլություն, շփոթվածություն, մկանային ցավ, հեւոց, փորլուծություն, ցավ որովայնի հատվածում։