Երկուշաբթի՝ հուլիսի 20-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են:
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0,62 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 40,34 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,65 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 42,86 դոլարի:





























