Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի` Խարկով կատարած այցին համաժողովրդական աջակցության պատրանք հաղորդելու համար ֆոտոշոփի միջոցով ձեւափոխել են հավաքված բազմությունը:
Պատրիարք Կիրիլի այցը Խարկով լավ գովազդվել էր, սակայն փոքր թվով մարդիկ էին ժամանել: Մայիսի 8-ին Խարկոցի Ազատության հրապարակում ի հեճուկս սպասված 100 հազարի, ընդամենը 40 հազար մարդ էր հավաքվել, այն էլ ըստ ռուս ուղղափառ եկեղեցու: Իսկ «Կոմենտարիի» թերթի լրագրողների տվյալներով, ընդամենը 5 հազար:
Համակարգչի օգնությամբ ուղտավորների թիվն իրականում մի քանի անգամ մեծացվել էր:
Լրատվամիջոցները հրապարակել են երկու լուսանկարները` ֆոտոշոփից առաջ եւ հետո:































