Չորեքշաբթի՝ հուլիսի 22-ին, WTI տեսակի նավթի գինն աճում է: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները աճել են 2,82 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 41,96 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,79 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչեւ 43,97 դոլարի:




























