Չինական ազգային դեղագործական խմբի (Sinopharm) կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութը կարող է հրապարակային օգտագործման համար պատրաստ լինել այս տարեվերջին, փոխանցում է Reuters-ը:

Sinopharm-ի նախագահ Լյու Ցզինչժենը պետական CCTV հեռուստաալիքին հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է մարդկանց վրա թեստավորումն ավարտել 3 ամսվա ընթացքում:

Sinopharm-ի փորձարարական գործընթացը մտել է փորձարկումների III փուլ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում մոտ 15 հազար մարդու եւ պատվաստանյութային 2 շտամի մասնակցությամբ:

Մյուս պոտենցիալ պատվաստանյութը, որը մշակել է չինական Sinovac Biotech ֆիրման՝ համանման տեխնոլոգիայի օգտագործմամբ, նույնպես ներկայացվել է Բրազիլիայում փորձարկումների 3-րդ փուլի մասնակիցներին: