Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելը մայիսի 13-ին հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նրա հրաժարականն արդեն ընդունել է նախագահ Բարաք Օբաման:

Միտչելը, ով հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել 2009թ-ին, հայտարարել էր, որ ի սկզբանե չէր պլանավորում այդ պաշտոնում երկու տարուց ավելի աշխատել: Միտչելի լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է նրա տեղակալ Դեյվիդ Հեյլին, գրում է Lenta.ru-ն:

Նախկին դատավոր եւ դեմոկրատ սենատոր 77-ամյա Ջորջ Միտչելը ժամանակին եղել է նաեւ  Հյուսիսային Իռլանդիայում ԱՄՆ ներկայցուցիչը: