Ռուս համաճարակաբան. Վիետնամում կորոնավիրուսի պատճառով խուճապի համար առիթ դեռ չկա: Ասել, թե իսկապես Վիետնամում տարածվում է կորոնավիրուսը, հնարավոր է միայն վիրուսի գենոմի հաջորդականությունը վերծանելուց հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Այս մասին ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Գորելովը:
Նա նշել է, որ գենոմի հաջորդականության սահմանումը թույլ է տալիս ասել, թե արդյոք վիրուսի նոր տեսակ է կամ նույն վիրուսը, որը կար սկզբնապես:
Նա նշել է, որ Ռուսաստանում պահպանվում են սահմանափակումները, Վիետնամի հետ մշտական տրանսպորտային հաղորդակցություն չկա, օդանավակայաններում պահապնվում է սանիտարական հսկողությունը:
Ավելի վաղ Վիետնամում հայտնել են, որ Դանանգե քաղաքում նկատվել է վիրուսի նոր տեսակ, որը նախկինում չի եղել երկրում:
Նոր տեսակը՝ ըստ վիետնամցի բժիշկների առաջին հետազոտությունների, ավելի ագրեսիվ է, քան նախկինում Վիետնամում հայտնի վիրուսի տեսակները:




























