Նուբար Աֆեյանի Modern Inc ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է հայտնվել մինչեւ այս տարվա վերջ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին:
Ավելի վաղ ընկերությունում հայտնել էին 30․000 կամավորի մասնակցությամբ պատվաստանյութի փորձարկումների ուշ փուլի մեկնարկի մասին՝ ցույց տալու համար, որ այն անվտանգ է եւ արդյունավետ:
Սա Թրամփի վարչակազմի ծրագրի շրջանակներում նոր կորոնավիրուսի դեմ քայլերի արագացմանն ուղղված այսպիսի վերջին ուսումնասիրությունն է ուշ փուլում, ինչը թույլ է տալիս հույս ունենալ, որ արդյունավետ պատվաստանյութը կօգնի վերջ տալ համավարակին։
Սրանք առաջին փորձարկումներն են, որոնք իրականացվում են կառավարական «Գերլուսային արագություն օպերացիա» ծրագրի շրջանակներում, որը նպատակն է արագացնել COVID-19-ի դեմ դեղամիջոցների ե պատվաստանյութերի մշակումը, արտադրությունն ու տարածումը:
ԱՄՆ կառավարությունը մոտ մեկ միլիարդ դոլար է հատկացրել Moderna-ի նախագծին եւ ընկերության մշակած պատվաստանյութն ընտրել է մարդկանց վրա լայնածավալ փորձարկումների համար։
Ընկերության խոսքով՝ ուսումնասիրության հիմնական նպատակն է կանխել հիվանդության սիմպտոմատիկ դրսեւորումները:




























