Նավթի համաշխարհային գները փոխվում են տարբեր ուղղությամբ: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,17 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 41,53 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով աճել են 0,12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 43,46 դոլարի:





























