Հունաստանի իշխանությունները երկրի բնակիչներին պարտավորեցրել են բանկերում, պետական հաստատություններում, տրանսպորտում եւ այլ հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակներ կրել: Որոշման մասին հայտարարել է քաղաքացիների պաշտպանության հարցերի նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ վաղվանից պարտադիր կդառնա հասարակական վայրերում դիմակ կրելը:

Ավելի վաղ եւս գործել է հասարակական վայրերում դիմակ կրելու պահանջը, սակայն դա վերաբերվել է միայն աշխատակիցներին, իսկ այցելուներին միայն խորհուրդ է տրվել դիմակ կրել:

Նոր վայրերի թվում են վերելակներն ու տաքսիները:

Նշված վայրերում դիմակ չկրելու համար 150 եվրո տուգանք կսահմանվի: