ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 61,6 հազար դեպք է գրանցվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին:

Համալսարանի տեղեկություններով՝ վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 61 660 դեպք:

Պանդեմիայի ողջ ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 4 352 083, մահվան ավելի քան 149 000 դեպք, ապաքինվել է ավելի քան 1,3 մլն մարդ:

Ամբողջ աշխարհում, համալսարանի հաղորդմամբ, գրանցվել է վարակման ավելի քան 16,7 մլն եւ մահվան ավելի քան 660 000 դեպք: Ապաքինվածների թիվը գերազանցում է 9,7 միլիոնը: