Երեւանում մայիս 15-ին ժամը 12:00-ի սահմաններում Բագրեւանդի փողոցում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցի թիվ 84 էլեկտրասյան դիմաց միմյանց են բախվել 38-ամյա Մանվել Մանասերյանի վարած «Միթսուբիշի Շարիոտ» մակնիշի 19 ՕԼ 850 համարանիշի եւ 29-ամյա Արշավիր Աթայանի վարած «Վոլվո» մակնիշի 17 ՍՍ 205 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով դեպքի վայրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել «Միթսուբիշիի» ուղեւորներ 63-ամյա Տանյա Վազգենի Մանասարյանը, Երեւանի թիվ 132 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի 12-ամյա Տանյա Սամվելի Մանասերյանը, 41-ամյա Անդրանիկ Մանասարյանն ու 41-ամյա Մարիամ Սարգսյանը:
Դեպքի վայր էր ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչությանԵրեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արտաշես Վանյանը:
Նրա հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ:








Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























