Վրաստանում էլեկտրոնային աճուրդ է հայտարարվել երկրի ամենախոշոր` Իաշվիլիի անվան Մանկական կենտրոնական կլինիկական հիվանդանոցի համար, որը գտնվում է Թբիլիսիում:

Օբյեկտի նախնական արժեքը կազմում է 6 մլն լարի (մոտ 4 մլն): Ըստ պայմանների` նոր սեփականատերը պարտավոր է 7 տարվա ընթացքում պահպանել հիվանդանոցի պրոֆիլը: Աճուրդի արդյունքները կամփոփվեն մայիսի 26-ին: