Երկօրյա պաշտոնական այցով մայիսի 17-ին Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում Հունգարիայի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակության անդամները կհանդիպեն ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամների հետ:
Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:




























