Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մայիսի 16-ին Մամիկոնյանց փողոցի թիվ 1 շենքի մոտից բաժին են ներկայացրել 28-ամյա Սերգեյ Ե.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
Կատարվում է քննություն:
Բացի այդ, մայիսի 16-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 61-ամյա Նվարդ Պ.-ին, ով մայիսի 12-ից հետախուզվում էր խուլիգանության և սուտ մատնության մեղադրանքներով:
Կատարվում է քննություն:




























