Ադրբեջանը եւ Ուկրաինան պայմանավորվել են ղեկավարվող հակատանկային «Սիֆ» եւ «Բարյեր» հրթիռների համատեղ արտադրության շուրջ։
Ինչպես АPА-ին ասել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, նմանօրինակ բանակցություններ վարվել են հարավաֆրիկյան «Denel» ընկերության հետ։ Սակայն գործընկերների առաջարկներն Ադրբեջանին դուր չեն եկել։
«Այդ հրթիռները կարող են տեղակայվել ինչպես ուղղաթիռների, այնպես էլ մեքենաների վրա»,- ասել է Ջամալովը՝ ավելացնելով, որ փորձագիտական խումբը մայիսի 17-18-ը կմեկնի Ուկրաինա, ուր կծանոթանա տեղական արտադրության հետ։ Այնուհետեւ «Լուչ» կոնստրուկտորային բյուրոյի հետ պայմանագիր կստորագրվի։





























