Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 18-ին պաշտոնական այցով կայցելի Բելառուս:
«Այցի շրջանակներում կայանալու են Բելառուսի եւ Հայաստանի կառավարությունների ղեկավարների բանակցությունները նեղ եւ լայն կազմերով, որոնց արդյունքում ծրագրվում է որոշ համաձայնագրերի ստորագրումը»,- ասված է Բելառուսի կառավարության կայքում:
Սարգսյանն այցի ընթացքում կլինի Մինսկի բարձր տեխնոլոգիաների Պարկ:





























