Ադրբեջանի խորհրդարանի մայիսի 17-ին կայացած նիստում հանձնաժողով է ստեղծվել, որը պատասխան է պատրաստելու Եվրախորհրդարանին:

Հանձնաժողովի կազմում են փոխնախագահ, «Եվրոնեսթ»-ի համանախագահ Վալեհ Ալեսքերովը, պետական շինարարության հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնովը, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը եւ այլք:

Միլլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովը նկատել է, որ մայիսի 20-ին Բաքու է ժամանելու Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:

«Հանդիպումների ընթացքում ներկայացվելու են մեր դժգոհությունները Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի ոչ օբյեկտիվ բնույթի մասին»,- ասել է նա:

Մայիսի 12-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որտեղ քննադատել է մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում: