Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանում այս ամիս միգրացիայի կառավարման կարիքների գնահատում կիրականացնի:

Այս մասին այսօր` մայիսի 17-ին Երեւանում նշել են Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Պիեր Ռոսի-Լոնգին եւ Ֆրանց Պրուտշին:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց ընդունել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա նշել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում վերոնշյալ եւ հարակից ոլորտներում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ, մշակվում, հաստատվում եւ իրականացվում են տարբեր ռազմավարություններ` այդ թվում սահմանների կառավարման եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ռազմավարությունը, ընթացքի մեջ են վիզաների դյուրինացման, ռեադմիսիոն համաձայնագրերի շուրջ բանակցությունները: Կարեւորելով առաքելության գործունեությունը` Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց` հույս հայտնելով, որ գնահատման առաքելությունը կարող է էապես նպաստել միգրացիոն բարեփոխումների գործընթացին: