«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ մայիսի 17-ին ամերիկյան դոլարը շարունակել է սահուն արժեւորվել։ Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 375,70 դրամ։ Նախորդ օրվա համեմատ դոլարն արժեւորվել է 0,7 կետով կամ 0,18 տոկոսով։
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 4,45 մլն դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում ժամը 15։30-ի դրությամբ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք սահմանել է «ՎՏԲ-Հայաստան բանկը»՝ 374,50 դրամ։ Դոլարի վաճառքները սկսում են 376 դրամից։ Ընդհանուր առմամբ, բանկերի մոտ ձեւավորված են դրամի արժեզրկման սպասումներ։
Նշենք, որ այսօր բորսայում տեղի է ունեցել նաեւ կորպորատիվ պարտատոմսերի առուվաճառքի 2 գործարք՝ ՙՀայռուսգազարդի՚ եւ «Շեն-Կոնցեռնի» պարտատոմսերով։




























