Ազատ առեւտրի մասին պայմանագրի նախագծի քննարկումը կդառնա մայիսի 19-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի նիստի հիմնական թեման։ Այս մասին ասված է ԱՊՀ գործադիր կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

«Ազատ առեւտրի գոտու մասին նոր պայամանգիրը կոչված է փոխարինելու բարոյապես մաշված ազատ առեւտրի գոտու մասին 1994 թվականի համաձայնագրին»,- ասված է փաստաթղթում։