ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կդիտարկի Էդվարդ Սնոուդենին ներելու հնարավորությունը, հաղորդում է Fox News-ը։

«Ես այնքան էլ տեղեկացված չեմ Սնոուդենի իրավիճակի մասին։ Շատերը համարում են, որ նրա նկատմամբ այլ կերպ պետք է վերաբերվել, իսկ մյուսները կարծում են, որ նա շատ վատ է գործել»,-ասել է Թրամփը շաբաթ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է շատ լուրջ քննել նրա գործը։

Ավելի վաղ New York Post-ին տված հայցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շատերը համարում են, որ Սնոուդենի նկատմամբ վերաբերմունքն անարդարացի է։