Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինն անվանել է ֆոտոմոնտաժ եւ կեղծիք Մինսկում սերբ զինվորականների լուսանկարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սերբիայի պաշտպանության նախարարությանը։

«Մեր ինը զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսում, Բրեստում, նրանք մեկուսացած են ռազմական փորձադաշտում, որտեղ պատրաստվում են զորավարժությունների։ Մեր զինվորականները ժամանել են Մինսկ օգոստոսի 10-ին կոմերցիոն չվերթով, որտեղ չեն տեղափոխվել դեպի քաղաք, այլ մեկնել են փորձադաշտ,-հայտարարել է նախարարը՝ անվանելով «կեղծ» լուսանկարները, որոնցում իբրեւ սերբ զինվորականները տեղաշարժվել են Մինսկի փողոցներով ավտոմեքենաներով։-Լուսանկարում երեւում է չզրահապատ «համեր», իսկ Սերբիայի բանակը չունի ադյպիսի մեքենա, մեզ մոտ միայն զրահապատ են եւ դրանցից ոչ մեկը չի լքել Սերբիայի տարածքը։ Դա սուտ է, մոնտաժ»։

Ալեքսանդր Վուլինը մանրամասն վերլուծել է լուսանկարները եւ առաջարկել, որ դրանք արվել են մի քանի տարի առաջ Հոենֆելսում ՆԱՏՕ-ի փորձադաշտում, որտեղ սերբ զինվորականները մասնակցել են զորավարժություններին եւ որտեղ կառավարել են այդպիսի տրանսպորտը։

Ինչ վերաբերում է Բերստից արված լուսանկարին, ապա նախարարը խոստովանել է, որ լուսանկարում կանգնած է սերբ սպան, Սերբիայի դիպուկահարների ջոկատի ղեկավար Միլենտի Ռիստիչը, որը իր բելառուցի գործընկեր փոխգնդապես Շտուկի հետ գնացել էր շուկա մրգեր եւ հյութ գնելու։

Նշենք, որ Բելառուսի Պաշտպանության նախարարությունը հերքել է սոցցանցերում տարածված պնդումները հանրապետության տարածքում «սերբ պայմանագրայինների» գտնվելու մասին։