Եվրամիությունը պետք է աջակցի Բելառուսում տեղի ունեցող ցույցերին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել հարյուր հազարավոր բելառուսցիներին, որոնք խաղաղ ցույցեր են անցկացնում իրենց իրավունքների, ազատության եւ ինքնիշխանության համար»,-գրել է նա: