Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Մինսկի անվաքարշակների գործարանի»՝ գործադուլ անող 150-200 աշխատակիցները «եղանակ չեն ստեղծում», հաղորդում է «Բելթա»-ն:

«Ես գիտեմ, որ 150-200 մարդ թափառում է: Նրանք եղանակ չեն ստեղծում: Ով ուզում է աշխատել, թող աշխատի: Եթե չեք ուզում աշխատել, մենք ձեզ չենք ստիպի»,-ասել է նա: