Նորվեգիան հայտնել է այլ երկրի օգտին լրտեսության համար իր քաղաքացու ձերբակալության մասին, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ ձերբակալված քաղաքացու հանցավոր գործողությունները կարող էին վնաս հասցնել պետական շահերին:

Ոստիկանությունը չի հաղորդել, թե որ երկրի օգտին է կատարվել լրտեսումը:

Մեղքի հաստատման դեպքում քաղաքացուն կարող է մինչեւ 15 տարվա ազատազրկում սպառնալ: