«Բելավիա» ավիաընկերությունը Ռուսաստանի բոլոր կետեր չվերթների դադարեցումը երկարաձգել է մինչեւ օգոստոսի 31-ը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ վկայակոչելով փոխադրողի կայքը։
Վորոնեժ, Կազան, Նիժնի Նովգորոդ չվերթները դադարեցված են մինչեւ հոկտեմբերի 24-ը։ Մինչեւ օգոստոսի 31-ը երկարաձգվել է նաեւ Ռիգա (Լատվիա) չվերթների դադարեցումը։
Հնարավոր է փողը վերադարձնել կամ չեղարկված չվերթների օրը փոխել մինչեւ 2021 թվականի մարտի 30-ը։ Մինչեւ այդ օրը հնարավոր կլինի ցանկացած ժամանակ դիմել դրամարկղեր, ավիաընկերությունների ներկայացուցչություններ, ինչպես նաեւ այս հարցով աջակցության ծառայություն։





























