ՆԱՏՕ-ն Բելառուսի համար սպառնալիք չի ներկայացնում, ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նա ասել է , որ ուշադիր հետեւում է Բելառուսում իրադարձությունների զարգացմանն ու մտադիր չէ մեծացնել տարածաշրջանում ռազմական ուժը: «Մենք պահպանում ենք զգոնությունն ու պաշտպանում ենք մեր դաշնակիցներին»,-հավելել է նա:





























