ԿՀՎ նախկին աշխատակից Յուկ Չին Մային կալանավորել են Չինաստանի օգտին լրտեսության մեղադրանքով, հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ ամերիկյան հետախուզության 67-ամյա նախկին աշխատակցին կասկածել են ազգականի հետ հանցավոր համաձայնության մեջ, որը նույնպես ԿՀՎ-ում է աշխատել։
Նա մեղադրվում է չինական հետախուզության պետական պաշտպանության մասին գաղտնի տեղեկությունների հրապարակման մեջ։
Երեքշաբթի Ման կկանգնի դատարանի առաջ։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։
Դատախազությունից հայտնել են, որ Ման ԿՀՎ-ում ծառայությունից ազատվել է հիշատակված իրադարձություններից հետո 7 տարի անց եւ աշխատել է Շանհայում՝ մինչեւ 2001 թվականին Հավայի տեղափոխվելը։





























