Ծառայողական պարտականությունները օրինակելի կատարելու համար պարգեւատրելու մասին Բելառուսի նախագահի հրամանը երեքշաբթի հրապարակվել է Ազգային իրավական համացանցային պորտալում, հայտնում է «Sputnik-Բելառուսը»։ 

Օգոստոսի 13-ի №305 հրամանում թվարկված են ՆԳ նախարարության աշխատակիցները, որոնք անբասիր ծառայության համար ստացել են առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի մեդալներ։ Փաստաթուղթը պարունակում է 25 էջ՝ պարգեւատրվածների ազգանուններով։

Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել էր Մինսկի անվաքարշակների գործարան, որտեղ շփվել էր բանվորների հետ։ Նա այնտեղ մեկնաբանել էր ձեռնարկություններում գործադուլի կոչերը, մոտ ժամանակում նոր ընտրությունների հնարավորությունը, ուժայինների հետ բախումները, ինչպես նաեւ հայտնել էր, որ իրավիճակի իր գնահատականը համընկնում է Վլադիմիր Պուտինի կարծիքին։

Բելառուսի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով՝ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, նրան օգտին է քվեարկել ընտրողների 80 տոկոսից ավելին, երկրորդ տեղում է հայտնվել նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։