Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրաման է արձակել երկրի մայրաքաղաք Փհենյանում տնային շներին առգրավելու մասին, հայտնում է The New York Post-ը։
Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը այս հրամանն արձակել է հուլիսին՝ հայտարարելով, որ տնային շները «բուրժուական գաղափարախոսության արատավոր միտման» մասն են, հայտնում է հարավկորեական Chosun Ilbo պարբերականը։
«Սովորական մարդիկ բազմացնում են խոզեր եւ տնային անասուն, բայց բարձրաստիճան անձինք եւ հարուստները տնային շներ են պահում, ինչը որոշ դժգոհություն է առաջացրել»,- նշում է պարբերականը։
Նշվում է նաեւ, որ իշխանություններն արդեն պարզել են այն տները, որտեղ տնային շներ են պահում, եւ մարդկանց ստիպում են հանձնել իրենց տնային կենդանիներին կամ դրանք առգրավում են։





























