Նորվեգիայի կենսաթոշակային ֆոնդը պանդեմիայի ֆոնին 18 մլրդ եվրոյի չափով վնաս է կրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆոնդի մամուլի ծառայությանը:

«Տարին լավատեսորեն ենք սկսել, սակայն շուկաներում տրամադրությունը փոխվեց, երբ կորոնավիրուսը սկսեց մեծ մասշտաբով տարավծվել: Չնայած նրան, որ իրավիճակը լավացել է երկրորդ եռամսյակում, շարունակում ենք անորոշության մեջ մնալ»,-ֆինանսական արդյունքը մեկնաբանել է Norges Bank Investment Management-ի ղեկավարի տեղակալ Թրոնդ Գրանդեն:

Ֆոնդի ծավալը կազմում է 1 տրիլիոն դոլար:

Նորվեգիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 55-ով եւ հասել 10 060-ի: Պանդեմիայի սկզբից երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 261, վարակվածների 95 տոկոսը ապաքինվել է: